Պարեկային ծառայողի մեքենան հայտնվել է Երևանի կենտրոնի հսկայական փոսում, ապա բախվել պատին
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Իսակովի պողոտայում հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար: Shamshyan.com-ը հայտնում է, որ գրեթե ամեն օր վարորդները սեփական մաշկի վրա են զգում այդ փոսի պատճառով կրած նյութական վնասները: Այսօր հերթական անգամ վթար է տեղի ունեցել այդ փոսի պատճառով. ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Թե ով է փոխհատուցելու վնասը, դեռևս պարզ չէ: Կիլիկիա թաղամասի բնակիչները հայտնել են, որ պատրաստվում են փակել ճանապարհը, իսկ փոսը լցնել քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի նկարներով:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝...
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեակ...
Պարզվում են պայմանագրային սերժանտի մահվան հանգամանքները
2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհա...
Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ-ն մանրամասնում է
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտա...