Արտակարգ դեպք Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու բեռնատար էլեկտրագնացքը․ կան տուժածներ

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Մանուկյան փողոցում՝ երկաթգծի Արջուտ-Սպիտակ 2673 կմ պիկետ 6-7-ում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 55-ամյա Ալբերտ Մարտիրոսյանի վարած թիվ ՎԼ 10-514 համարանիշի էլետրագնացքը և Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Ժորա Աթոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Ժ. Աթոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 3-ամյա Գեղամ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, իսկ Ա. Մարտիրոսյանն աշխատում է «Հարավկոսվկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու լոկոմոտիվային դեպոյում՝ որպես մեքենավար։ 

Քաղաքականություն