Արագածոտնի մարզում 62-ամյա վարորդը ՎԱԶ 21099-ով մխրճվել է քար տեղափոխող ԶԻԼ-ի մեջ. վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Կիրակոսյանը իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է հանդիպակաց երթեկելի գոտի և բախվել 63-ամյա Սամվել Ճնգոյանին պատկանող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ն. Կիրակոսյանը տեղում մահացել է։ 

 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով։  Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Քաղաքականություն

Պատահարներ