Ադրբեջանցիները հրդեհո՞ւմ են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը. Սյունիքի մարզպետի մեկնաբանությունը

Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը։ Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ կրակը շարժվում է հայկական դիրքերի ուղղությամբ: 

 

Аuroranews-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ` տեղեկությունը ճշտելու նպատակով: Վերջինս հայտնեց, որ ներկա պահին գտնվում է Քաջարանում և նման տեղեկության չի տիրապետում, իրեն նման բան չեն զեկուցել:


Տեղեկությունը փորձում ենք ճշտել նաև Պաշտպանության նախարարությունից:

 

Նշենք, որ ադրբեջանցիները առաջին անգամը չէ, որ դիմում են նման քայլերի։ Հուլիսի 19-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել Արարատի մարզի Երասխի սահմանային հատվածում։ Հրդեհվել էր միջդիրքային հատվածը։ Հրազենային ոչ ծանր վիրավորում էր ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ Նույն քայլի Ադրբեջանը դիմեց նաև օգոստոսի վեցին, երբ միտումնավոր հրդեհում էին միջդիրքային տարածքի խոտածածկույթը։

Ապա հրկիզել են Ագարակի մոտ 28 հա տարածք, իսկ օգոստոսի վերջերին նաեւ Գեղարքունիքի մարզեի 4 գյուղերի սահմանամերձ խոտածածկ տարածքները։

 

Պատահարներ