60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. հարազատները ասել էին, թե ընկել է, պարզվեց` վեճ է եղել
Օգոստոսի 23-ին գանգուղեղային վնասվածք, հեմատոմա, սրտամկանի սուր ինֆարկտ, ձախ քունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն տալու, իսկ հարազատները հիվանդանոցում հայտնել էին, որ տղամարդը 3 օր առաջ Արտաշատում ընկել է: Հայտնում են Ոստիկանությունից:
Հարազատների հայտնած տեղեկությունը իրավապահներին արժանահավատ չէր թվացել։ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ եղելությունը պարզելու ուղղությամբ։
Կարճ ժամանակ անց ստացվեցին տվյալներ, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը օգոստոսի 20-ին ոչ թե ընկել էր, այլ Մրգավան գյուղում գումարային հարցերի շուրջ վիճել էր 56-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում իրար հարվածներ էին հասցրել։
Մրգավանի 56-ամյա բնակիչը կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Նա խոստովանեց, որ վիճաբանության ժամանակ ինքը ձեռքով խփել է 60-ամյա տղամարդու դեմքին, նա էլ բերանքսիվայր ընկել է:
Սեպտեմբերի 2-ին հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի...
Լիճք գյուղի մոտ բեռնատարը գլորվել է ձորը, վարորդը` մահացել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տե...
Սպանության փորձ Երևանում․ բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար
Երեկ` սեպտեմբերի 2-ին, ժամը 21։00-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահ...
Արարատի մարզում Opel-ը բախվել է բեռնատար գնացքին
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 16:00-ի սահմաննե...