Սպանության փորձ Երևանում․ բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար
Երեկ` սեպտեմբերի 2-ին, ժամը 21։00-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում shamshyan.com-ը` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 25-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա դեռևս անհայտ անձի կողմից դանակի մի քանի հարվածներ է ստացել Թումանյան փողոցի 9 հասցեի մոտ։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. հարազատները ասել էին, թե ընկել է, պարզվեց` վեճ է եղել
Օգոստոսի 23-ին գանգուղեղային վնասվածք, հեմատոմա, սրտամկանի սուր ինֆարկտ, ձախ քունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի»...
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի...
Լիճք գյուղի մոտ բեռնատարը գլորվել է ձորը, վարորդը` մահացել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տե...
Արարատի մարզում Opel-ը բախվել է բեռնատար գնացքին
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 16:00-ի սահմաննե...