Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 36–ամյա վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում  Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Վարդան Մ.- իր վարած  ВАЗ  21124 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վերջիներս վարորդին դուրս  են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած  Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները  տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց  հետո նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Քաղաքականություն

Պատահարներ