Մխչյան-Բյուրավան ճանապարհին ավտոբուսի վթարից լուսանկարներ են հրապարակվել

Արարատի մարզում այսօր՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում տեղի ունեցած ավտոբուսի վթարից Shamshyan.com-ը լուսանկարներ 1 հրապարակել: Նշենք, որ այսօր առավոտյան Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով 32 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։ Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։ Ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։

 

 

 

 

 

Պատահարներ