Պատահարներ
Ստավրոպոլում անհայտ անձը սպանել է քրեական հետախուզության վարչության պետի հայազգի տեղակալին
Ստավրոպոլում անհայտ անձը գնդակահարել է ոստիկանության բաժիններից մեկի քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Այս մասին life.ru-ին տեղեկացրել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Դեպքը տեղի է ունեցել նախորդ գիշեր: Սոցցանցերում տեղադրված կադրերը ֆիքսում են սպանության ենթադրյալ պահը:
Դրանք ցույց են տալիս, որ տղամարդը ավտոկայանատեղիում մոտեցել է ոստիկանական մեքենային և կրակել:
Ըստ Life-ի զրուցակցի՝ Աբովյանը ստացել է առնվազն 9 վիրավորում, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել է:
Սպանության կասկածանքով փնտրում են 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ին: Ենթադրաբար, նա դեպքի վայրից փախել է մեքենայով, մեքենան հետագայում լքված են գտել: որոնմանը ներգրավված են բոլոր ուժերը, ներառյալ`ՕՄՈՆ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ երեկ թշնամու կրակոցներից վիրավորում ստացած հայ զինծառայողների առողջական վիճակի մասին. հարուցվել է քրգործ
Երասխում Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ադրբեջանական անօդաչու սարք
Ավտովթար-վրաերթ Շենգավիթում. վրաերթի է ենթարկվել 3 հետիոտի․ վերջիններս և ևս 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan. com
Կապանում 42-ամյա տղամարդն ընկել է ձորն ու մահացել
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0