Կապանում 42-ամյա տղամարդն ընկել է ձորն ու մահացել
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում գտնվող զրուցարան-տաղավարից քաղաքացին հեռացել է խմբի մյուս անդամներից և չի վերադարձել, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ա․ Գ․-ն (ծնված 1979 թ․) Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հարակից տարածքից հեռացել է ձորի ուղղությամբ և չի վերադարձել։
Փրկարարները ձորում (մոտ 100 մ) հայտնաբերել են Ա․ Գ․-ի դին, դուրս բերել այն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ երեկ թշնամու կրակոցներից վիրավորում ստացած հայ զինծառայողների առողջական վիճակի մասին. հարուցվել է քրգործ
ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով 3 զինծառայողներ ...
Երասխում Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ադրբեջանական անօդաչու սարք
Նախնական տվյալներով ՝ ժամը 23:30-ին, Երասխ գյուղի տարածքում, Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ադրբեջան...
Ավտովթար-վրաերթ Շենգավիթում. վրաերթի է ենթարկվել 3 հետիոտի․ վերջիններս և ևս 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan. com
Այսօր, հուլիսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Բագրատունյանց-Սողոմոն Տարոնցի փ...
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայողը ВАЗ 2121-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ վերջինս տեղում մահացել է. Shamshyan. com
Այսօր, հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ...