Նոր-Զովք խանութների ցանցերից մեկում աշխատակիցները թունավորվել են քիմիական նյութի հոտից

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից, որ Վ․ Փափազյան փողոցի վրա գտնվող «Նոր -Զովք» խանութների ցանցերից մեկում աշխատակիցները թունավորվել են քիմիական նյութի հոտից։ Ըստ տեղեկությունների՝ խանութը հոսանքազրկվել է և լույս ապահովելու նպատակով աշխատակիցները միացրել են արհեստական էլեկտրական շարժիչ, ինչի անսարքության պատճառով էլ թունավորվել են աշխատակիցները։

Մեզ հասած տեղեկություններով՝ ժամանել են շտապօգնության ծառայության մի քանի մեքենաներ և առաջին օգնություն ցուցաբերել աշխատակիցներին։ 

 

Auroranews-ը  կապ հաստատեց ՀՀ ԱԻՆ, որտեղից մեզ ասացին, որ նման ահազանգ չեն ստացել։ 

 

«Նոր -Զովք» խանութների ցանցից  մեզ հայտնեցին, որ նման միջադեպ գրանցվել է և բոլոր աշխատակիցներին տեղափոխել են հիվանդանոց՝ բուժզնման։ 

 

«Հիմա արդեն ամեն բան նորմալ է, աշխատակիցները իրենց լավ են զգում»,-ասացին խանութից։