Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է
Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողը, իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ավտոպատահարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող, տարբեր մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին զինծառայող Գրիգոր Գառնիկի Հարությունյանը մահացել է։ Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստի ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակից ընկերներին։
Նմանատիպ հոդվածներ
Թումոյի հարակից տարածքում՝ կախված վիճակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի
Auroranews-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Երևանի Թումանյանի այգում` Թումոյի հարակից տարածքում կախված վիճակում հայտնա...
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի ոստիկանապետը փրկել է 27-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքը
Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիների և ոստիկան...
Պայթյուն՝ Հրազդան քաղաքի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 42-ամյա տղամարդու կյանքի համար
Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնի...
Արտակարդ դեպք Երևանում. Mercedes-ի վարորդը Հրազդան տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի
Այսօր՝ հուլիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողո...