Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի ոստիկանապետը փրկել է 27-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքը
Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիների և ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հ. Ղազարյանի կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ շրջագայության ժամանակ իրեն են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի կենտրոնական հատվածում մի քաղաքացի անցել է կամրջի ճաղավանդակների վտանգավոր եզրագիծը և ցանկանում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ: Վերջինս որոշ ժամանակ բանակցություններ է վարել այդ քաղաքացու հետ, ով այնուհետև հրաժարվել է այդ ծայրահեղ քայլին դիմել և Ստեփանավանի ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին: Քաղաքացին Լոռու մարզի 27-ամյա բնակիչ է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և այդ ծայրահեղ քայլին ցանկացել է դիմել անձնական խնդիրներից ելնելով: Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանվանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով 6 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է
Հուլիսի 10-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարու...
Թումոյի հարակից տարածքում՝ կախված վիճակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի
Auroranews-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Երևանի Թումանյանի այգում` Թումոյի հարակից տարածքում կախված վիճակում հայտնա...
Պայթյուն՝ Հրազդան քաղաքի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 42-ամյա տղամարդու կյանքի համար
Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնի...
Արտակարդ դեպք Երևանում. Mercedes-ի վարորդը Հրազդան տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի
Այսօր՝ հուլիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողո...