
Նոր մանրամասներ Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի որոշմամբ՝ քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խանոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ հուլիսի 14-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մահացածների ինքությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Toyota-ն վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա Սամվել Ավետյանը, ով տեղում մահացել էր։ Իսկ Samand-ը վարել է Ջրառատ գյուղի բնակիչ 38-ամյա Գուրգեն Եղիազարյանը, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ոստիկանության Վաղարշապատի պահանության բաժնում։ Նրա ուղևոր Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ասատրյանը աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպնության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնում։ Երկուսը նույնպես տեղում մահացել էին։ Ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են: