Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. КамАЗ-ը մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում

Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում: Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը փրկարարները և Երևանի գնդի  ավագ պարեկ Էդգար Կարապետյանն ու կրտսեր պարեկ Հայկ Միքայելյանը մեծ դժվարությամբ  КамАЗ-ի բեռնախցիկի տակից դուրս են բերել դին և մոտ 200 մետր  պատգարակով ոտքով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փրկարարները վտանգում էին իրենց կյանքը,  քանի որ ամեն պահի հնարավոր է, կողաշրջված КамАЗ-ը շրջվեր: Նրանք ցուցաբերեցին  բարձր աշխատանքային իմացություն:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ,  62-ամյա Իվան Դ.-ն էր: