
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 28-ամյա վարորդը Mercedes-ով, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է

Երեկ, հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Արմեն Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչ 15-ամյա Մ․Ա․-ն, 38-ամյա Ք․Ա․-ն և 45-ամյա Մ․Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Հ․ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։