ՊՆ-ն հայտարարություն է տարածել. սահմանին երկու կողմից էլ կան կորուստներ
Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Ավելի ուշ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից. Banak.info
Ինչպես ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ՀՀ օդայ...
ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն, բայց դեռ կա 3-րդը. Արսեն Բաբայան
«Վարդենիսից հենց նոր տեղեկացա, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն»: Այս մասին ֆեյսբուքյան էջքու...
Հակառակորդի ԱԹՍ-ն ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ է արել. ՊՆ հայտարարությունը
Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-...
Միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին․ զոհ ունենք
Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական Զ...