Սև լճի մոտ 2 հայ զինվորական է անհետացել. մանրամասներ․ ArmDaily
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում այս գիշեր 2 հայ զինվորական է անհետացել։
Մասնավորապես, մեզ տեղեկացրին, որ մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորներին մեքենայով սնունդ տարող հայ զինվորականները տեղ չեն հասել, հնարավոր է, որ մառախուղի պատճառով մոլորվել է ու հայտնվել ադրբեջանցիների մոտ։
Մեր տեղեկություններով՝ գրեթե մեկ ժամ առաջ հայ զինվորականները ռուս սահմանապահների հետ ադրբեջանցիների հետ բանակցությունների են գնացել՝ պարզելու համար անհետացած հայ զինվորականի ճակատագիրը, զուգահեռ նաև որոնողական աշխատանքներ են կատարվում։ Բանակցությունենրի ընթացքից դեռ որևէ բան հայտնի չէ, տարածքում բջջային կապ չի գործում։
Դիմեցինք ՊՆ Գլխավոր շտաբի մամուլի բաժնին, սակայն կապ հաստատել չհաջողվեց։
Փորձեցինք կապ հաստատել ՀՀ ՊՆ-ի հետ, որտեղից խոստացան մեկնաբանել ավելի ուշ։
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին․ զոհ ունենք
Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական Զ...
13:30-ից ադրբեջանական ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հայտնում է, թե ինչ իրավիճակ է այս պահին
Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ա...
Արտակարգ դեպք Երևանում․ շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում...
ՊՆ-ն հաստատեց, որ զինվոր ու վարորդ է անհետացել. նրանց անունները հայտնի է
Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատա...