Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորն ու համայնքային ոստիկանը դանակահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 30 րոպե անց, դարձյալ «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ  «աջ դաստակի առաջին մատի կտրած վերք» ախտորոշմամբ  ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել իրեց մոտ:

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝  Երևանի բնակիչներ, 25-ամյա Հարություն Դոլմազյանը և 30-ամյա Արթուր Անդրայանը: Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ֆուչիկի  2-րդ նրբանցքի 5-րդ շենքի բնակարանից: Ոստիկանները պարզել են, որ նշված բնակարանի բնակիչ, 61-ամյա Գայանե Ս.-ն ահազանգել է Մաշտոցի ոստիկանություն և հայտնել, որ իր որդին՝  33-ամյա Գագիկ Գ.-ն ցուցաբերում է ագրեսիվ վերաբերմունք, ինչից հետո Ա. Անդրայանն ու Հ. Դոլմազյանը ժամանել են նշված հասցե, դեպքի հանգամանքները պարզելու համար, իսկ այդ ժամանակ  Գագիկ Գ.-ն, դրսևորելով հոգեական անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ եղած 20 սմ ընդհանուր երկարությամբ դանակով հարվածել է Հ. Դոլմազյանի ձեռքին և կրծքավանդակին, իսկ երբ վիրավորին օգնության է հասել Ա. Անդրայանը, որպեսզի վնասազերծի Գագիկ Գ.-ին, վերջինս վնասվածք է պատճառել նաև Ա. Անդրայանին: 

 

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  աշխատակիցները, ովքեր ոստիկանների հետ համատեղ կարողացել են Գագիկ Գ.-ին տեղափոխել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Փաստի առթիվ ոոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Քաղաքականություն

Պատահարներ