Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի
Ինչպես արդեն հայտնել էինք քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ։
Կայքը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հայտնաբերվել սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։
Նմանատիպ հոդվածներ
Նոր տեսանյութ է հրապարակվել. ծեծկռտուք` հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների միջև
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նոր տեսանյութ են տարածել հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների մասնակցությամ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ. նա վիրավոր է
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրե...
Ոստիկանները կանխել են զինված «ռազբորկան». 20 բերման ենթարկվածների մեջ է «Չաղ Ռուստամը»
Երեկ՝ մայիսի 31-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստ...
Պարզվել է «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանված տղամարդու ինքնությունը․ ՔԿ
2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթա...