Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել. ադրբեջանցիների հրամանատարը ներողություն է խնդրել հայկական կողմից
Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։
Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում են, որ նմանօրինակ միջադեպերի կրկությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին», - ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ. նա վիրավոր է
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրե...
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասա...
Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է
Մայիսի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հակոբյան...
ՀՀ քաղաքացին օգնել է թուրքերին իրենց անհրաժեշտ տեղեկությունները ստանալ
ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հերթական դավաճանին։ Քննությամբ պարզվել է, որ Երևանի 30-ամյա բնակիչը թուրքերին է վ...