ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ. նա վիրավոր է
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրեսը»։
Կրակոցն արձակվել է Սոս գյուղի մոտ դիրքերի թիկունքում աշխատող տրակտորիստի ուղղությամբ։ Քաղաքացին վնասվածքներ է ստացել, բայց ոչ թե հրազենից, այլ տրակտորի դիմապակու փշրված ապակիներից։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։
Արցախի ներքին գործերի նախարարությունից լուրն առայժմ չեն հաստատել։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
[24b3aa64a68ef65229b5e78f979683a0.jpg]
[6dbbeec6f9fa883223c0644ecfe37bc9.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել. ադրբեջանցիների հրամանատարը ներողություն է խնդրել հայկական կողմից
Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանց...
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասա...
Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է
Մայիսի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հակոբյան...
Բերետավորները գետնին քարշ տալով, ծեծելով՝ տարան ինձ․ Մարտական խաչի ասպետ
Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության կարմիր բերետավորները ծեծի են ենթարկել «Մարտական խաչ...