Արտակարգ դեպք Երևանում. 2 հոգի դանակի բազմաթիվ հարվածներով տեղափոխվել են հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գուղմթերքների շուկայի տարածքից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի կնոջ և մի տղամարդու:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:  Հիվանդանոցում  բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ  դանակի մի քանի հարվածներ են ստացել և ի վիճակի չեն  կատարվածի մասին բացատրություն տալու:  Փաստի առթիվ  ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է  դեպքի հանգամանքներն ու  վիրավորների ինքնությունը: