ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շեն. Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել
Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք` պահանջելով տեղի վարչակազմի ղեկավարի հետ բանակցություններ սկսել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ցուցարարները փորձել են ջարդել խորհրդարանի շենքի լուսամուտները, այնուհետ ներխուժելով խորհրդարանի շենք, պոկել են պատերից կախված նկարները, ջարդել կահույքը: ոստիկանությւոնը դեռևս չի միջամտել այդ գործողություններին, միայն կոչ է արել ցուցարարներին լքել կուտակման վայրը, հակառակ դեպքում ուժ կկիրառեն:
Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:
Շաբաթներ առաջ մոտ երկու միլիոն ցուցարար, որոնք դեմ են օրինագծին, դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով ամբողջովին հրաժարվել օրենքի վերանայումից, ինչպես նաև ներողություն էին պահանջել վարչական շրջանի ղեկավարից: Դրանից մի քանի ժամ անց Լեմը գրավոր ներողություն էր հայցել կառավարության անունից:
Նմանատիպ հոդվածներ
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավար...
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...