Ռուսաստանը կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» միջազգային համաժողովում հայտարարել է, որ քննարկվում է հնարավորությունը, ըստ որի՝ Ռուսաստանը կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։
«Այն, ինչ տեղի է ունենում, երկարաժամկետ խաղաղության, կայունության ու տնտեսական համագործակցության գործոն է»,– նշել է Փաշինյանը՝ ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկման ռազմավարական նշանակությունը։
Փաշինյանի խոսքով՝ նման ձևաչափով փոխադրումների իրականացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի երկրների համար՝ խթանելով տնտեսական կապերն ու փոխադարձ վստահությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օպերատիվ ծառայողը ծառայությունն իրականացնում է ծածուկ եղանակով. Խաչատրյան
Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքներ...
ԱՄՆ-ն «մանրամասն բացատրել» է, որ Patriot-ի մասնագետներ Կիև չի ուղարկի․ Լավրով
ԱՄՆ-ը դիվանագիտական ուղիներով «մանրամասն բացատրել է», որ չի նախատեսում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հ...
«Կրթվելը նորաձև է» շարժման համար պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել. Փաշինյան
«Կրթվելը նորաձև է» շարժման համար պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարե...
Դա կլինի իմ որոշումն, ուրիշ ոչ մեկինը. Թրամփ
Ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներին՝ Դոնալդ Թրամփը հայտ...