Հասարակություն

ԵՊՀ-ից հեռացված դասախոսը բուհում ժամավաճառությամբ է զբաղվել. Ժաննա Անդրեասյան

ԵՊՀ-ից հեռացված դասախոսը բուհում ժամավաճառությամբ է զբաղվել. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԵՊՀ-ից հեռացված դոցենտ Սահակ Մանուկյանի գործին՝ հայտարարելով, որ վերջինս բուհում ժամավաճառությամբ է…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԵՊՀ-ից հեռացված դոցենտ Սահակ Մանուկյանի գործին՝ հայտարարելով, որ վերջինս բուհում ժամավաճառությամբ է զբաղվել։


Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը ստացել է դասախոսի վերաբերյալ բողոքը և այն ուղարկել է բուհ՝ ուսումնասիրության։ Նա նշել է, որ խնդիրը մեկ միջադեպի մասին չէ, այլ վերաբերում է շարունակական վարքագծին։ «Կրթությունը պետք է ապահովի գիտելիք և կարողություն։ Բուհում ժամավաճառությամբ չպետք է զբաղվել»,- նշել է նախարարը։


Նախարարը հավելել է, որ ուսանողները պետք է լինեն պահանջատեր և չհանդուրժեն վարքագիծ, որը չի համապատասխանում ուսումնական գործընթացին։ Նա նաև դատապարտել է ուսանողներին թիրախավորելու դեպքերը՝ ընդգծելով, որ նրանք իրավունք ունեն բարձրաձայնելու ակադեմիական միջավայրի խնդիրները։


Հիշեցնենք, որ Սահակ Մանուկյանը տեղեկացրել էր իր ազատման մասին՝ նշելով, որ ԵՊՀ ռեկտորի որոշումը պատրաստվում է վիճարկել դատարանում։

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի ԱԱԾ մեկուսարանում գործել են ծեծող բրիգադներ, որոնք հայ գերիներին ծեծել են մինչև գիտակցության կորուստ․ փաստերը ուղարկվել են միջազգային կառույցներին

Գերեվարման մեջ հայտնվելիս, անկախ այն հանգամանքից, թե որ զինված ուժերը կամ զորամասերն են ներգրավված գերեվարմանը, ռազմագեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250