Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով. Փաշինյան
Ավելի քան երեսուն տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, սակայն սոցիալ-հոգեբանական առումով այն դեռ շարունակվում է։ Այս մասին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար կոնֆլիկտը պարբերաբար արտահայտվում է Հայաստանում ու Ադրբեջանում՝ մամուլի, փորձագետների և անգամ երկրների ղեկավարների մակարդակով»,– ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ խոսքը պատմությունը մոռանալու մասին չէ․
«Սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք պատմությունը, բայց չպետք է նաև դառնանք պատմությունը վերարտադրող»,- ընդգծել է վարչապետը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, և այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը հանդես կգա հայտարարությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Սպիտակ տունն անոնսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Ա...
ԱԺ ընտրություններին թեժ գիծ կգործի
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը՝ Ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրա...
Մոսկվա-Երևան-Բաքու հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆ- ն ՝ Մակրոնին
Մոսկվա -Երևան- Բաքու հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման և կհանգեցնեն տարածաշրջանում...
Պուտինն հանդես է եկել նախազգուշացնող հայտարարությամբ․ Ռուսաստանը չի հրաժարվի այդ պայմանից
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի ամբողջ Դոնբասի վերահսկողությունը փոխանցելու պայմանից։ Պետխորհրդի նի...