Խաղաղության նոր փուլ․ հայ հասարակական պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Ադրբեջան. ԱԽ քարտուղար
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը առաջիկայում կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Բրյուսելում կայացած «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության «Խաղաղության խաչմերուկ» համաժողովի ընթացքում։
Գրիգորյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 21-22-ին առաջին անգամ ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եղել են Հայաստանում՝ մասնակցելով երկկողմ կլոր-սեղան քննարկման։
Նախքան այս այցը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը մասնակցել էր Բաքվում անցկացված Միջազգային անվտանգության ֆորումին։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ նմանատիպ փոխայցելությունները և երկխոսության ձևաչափերը կխթանեն վստահության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը երկու երկրների հասարակությունների միջև՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը երբեք չի սպառնացել որևէ պետության. Պեսկով
Ռուսաստանը երբեք չի սպառնացել որևէ պետության: Ընդհակառակը, հենց ՆԱՏՕ-ն էր մոտենում Ռուսաստանի սահմաններին, հայտարարել է...
Դատը շարունակվում է. այսօր ցուցմունք են տվել Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը
Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին 7 ղեկավարների և ևս 8 հայ գերիների շինծու դատավարությունը։Ադրբեջ...
CNN-ի հարցումը որոշել է Թրամփ-Հարիս բանավեճի հաղթողին
ԱՄՆ-ում ըստ CNN-ի հարցման՝ Դեմոկրատական կուսակցությունը հաղթել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բա...
Արցախի հարցում ես մնում եմ վճռական․ Մակրոնը՝ Մարսելի հայ համայնքին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների (տ...