Պատրաստ ենք հենց այսօր ապահովել Թուրքիայից Մարգարայով ու Խնձորեսկով դեպի Ադրբեջան բեռնատարների տարանցումը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վաշինգտոնյան համաձայնություններից հետո հնարավոր դարձան այն գործընթացները, որոնք նախկինում անհասանելի էին ԵԱՏՄ անդամ երկու պետությունների միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատերը կարծում են՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացները հակասում են ԵԱՏՄ շահերին, սակայն իրականում դրանք նոր հնարավորություններ են ստեղծել։ Նա հիշեցրեց Ղազախստանից Հայաստան հացահատիկի ներմուծման օրինակով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ Հայաստան ներմուծվող ապրանքների համար հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ։
Փաշինյանի խոսքով՝ ծրագրի գլխավոր շահառուներից են նաև Կենտրոնական Ասիայի երկրները։ Վարչապետը ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահի՝ տարանցման սահմանափակումների վերացման հայտարարությունից հետո Հայաստանը պատրաստ է հենց այսօր ապահովել Թուրքիայից Մարգարայով և Խնձորեսկով դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը՝ որպես միակ պատրաստ ուղի։
Նա հավելեց, որ Վաշինգտոնի հռչակագրում արձանագրված է՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց համար կապուղիների, այդ թվում՝ երկաթուղու ապաշրջափակման օրակարգ ունեն։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական մակարդակում խնդիր չկա Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև երկաթուղային կապ ապահովելու, սակայն դա դեռ հնարավոր չէ, քանի որ համապատասխան երկաթուղին պետք է կառուցվի։ Այդ ուղղությամբ, նշեց նա, ընթացքի մեջ են ակտիվ բանակցություններ ԱՄՆ-ի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Այս գործոնը կբերի մեր երկրում կայունության և խաղաղության. Փաշինյան
Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել...
ԱՄՆ-ն և Իրաքը գտնվում են համաձայնագրի կնքման վերջնական փուլում․ ԶԼՄ
ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները մոտ են Արաբական Հանրապետության տարածքից Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքեր...
Աղբահանության խնդիրն արդեն լուծված է. Մարության
Աղբահանության խնդիրն արդեն լուծված է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զ...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...