Ժաննա Անդրեասյանը նշել է, թե երբ կավարտվեն Ծիծեռնակաբերդի վերականգնման աշխատանքները
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում անդրադարձել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթացող վերականգնողական աշխատանքներին՝ նշելով, որ դրանք իրականացվում են մասնագետների մշտական վերահսկողությամբ։
«Ցանկացած քաղաքացի, որը հետաքրքրված է և ցանկանում է անձամբ տեսնել ընթացող աշխատանքները, կարող է այցելել տեղում, անգամ ինձ հետ միասին, և մասնակցել մասնագիտական քննարկումներին»,– հայտարարել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ կիրառվող վերականգնման տեխնոլոգիան նոր չէ․ նույն մեթոդը կիրառվել է նաև 2015 թվականին։
«Յուրաքանչյուր քայլ անցնում է գիտամեթոդական խորհրդի հաստատումը»,– ընդգծել է նա։
Անդրեասյանը կոչ է արել դադարեցնել ապատեղեկատվության տարածումը հուշահամալիրի շուրջ՝ վստահեցնելով, որ բոլոր աշխատանքները կազմակերպվում են այնպես, որպեսզի չխոչընդոտեն այցելուների հոսքին։ Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականի ապրիլ։
«Ծիծեռնակաբերդը մեզ համար կարևորագույն հուշահամալիր է, և այնտեղ ցանկացած մանր փոփոխություն անցնում է խիստ վերահսկողություն»,– հավելել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Թանդիլյանը Հայկ Գևորգյանին հիշեցրեց Ողջի գետի աղտոտման մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը դեկտեմբերի 4-ի նիստում «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանին հարց ուղ...
ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի պահվածքն անընդունելի է. Իոաննիսյան
«Պետական պահպանության ծառայության` ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և պաշտպանվող օբեկտի անվտանգության հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոտենում են․ ատոմակայանի աշխատակիցները ճանապարհ են ընկել, որպեսզի ռուսական բանակին ներս չթողնեն
Ռուս զավթիչների խումբը մոտեցել է Էներգոդար քաղաքին և շարժվում է դեպի քաղաքի անցակետ Ատոմակայանի աշխատակիցները ճանապարհ ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մահացած 24-ամյա ծննդկանի հարազատները մեղադրում են բժիշկներին. NEWS.am
Նախօրեին «Մոր եւ Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» (Մարգարյան ծննդատուն) մահացած 24-ամյա ծն...