Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հարավին

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հարավային մասում գտնվող Խան Յունիսի արվարձաններին։ Այս մասին հաղորդում է պաղեստինյան Maan գործակալությանը։


Գործակալության տեղեկացմամբ՝ «օկուպացիոն ուժերի ավիացիան մի շարք ավիահարվածներ է իրականացրել Բենի Սուհեյլա և Մաան բնակավայրերի միջև՝ Խան Յունիսից արևելք»։ Զոհերի կամ տուժածների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։


Maan-ի հաղորդմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հրետանին հարվածել է նաև Գազա քաղաքի արևելյան շրջաններին։ Խան Յունիսի և Գազայի արևելյան հատվածներում իսրայելական զինուժը շարունակում է պայթեցնել և քանդել բնակելի տները՝ ամբողջ թաղամասեր ոչնչացնելով։


Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Այդ պայմանավորվածության շրջանակում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդների։ Պաղեստինյան բանտարկյալների գործերով գրասենյակի տվյալներով՝ Իսրայելը ազատ է արձակել 1718 բանտարկյալների, որոնք վերադարձել են Գազա, ինչպես նաև երկարաժամկետ կամ ցմահ ազատազրկման դատապարտված 250 պաղեստինցիների։ ՀԱՄԱՍ-ը շարունակում է Իսրայելին փոխանցել գերության մեջ մահացած պատանդների մարմինները։


Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրադադարի ընթացքում զոհերի թիվը հասել է 226-ի։


Զինադադարի հայտարարությունից հետո Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Գազային՝ ինչպես նշվում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում, Պաղեստինի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով։

Քաղաքականություն