Ռուսաստանն ու Չինաստանը խորացնում են ռազմավարական համագործակցությունը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Միշուստինը Չինաստանի Պետխորհրդի նախագահ Լի Ցյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ռուս-չինական հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հետագա զարգացման ուղղությունները։ Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են համատեղ կոմյունիկե և մի շարք երկկողմ փաստաթղթեր։
Մոսկվան և Պեկինը հանդես են եկել համատեղ հայտարարություններով, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև գլոբալ քաղաքական գործընթացներին։
Կոմյունիկեի համաձայն՝ Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են խորացնել համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում, շարունակել փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ դրանց գործունեության քաղաքականացման դեմ պայքարելու նպատակով, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը երրորդ երկրներում իրենց քաղաքացիների պաշտպանության հարցում։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ միասին պայքարելու պատմության կեղծման և Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման դեմ։
Մոսկվան վերահաստատել է իր հավատարմությունը «մեկ Չինաստան» սկզբունքին՝ ընդգծելով, որ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է։ Պեկինն էլ իր հերթին հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի ջանքերին՝ ուղղված երկրի անվտանգության, կայունության և ինքնիշխանության պահպանմանը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սթարմերի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սթարմերի հետ: Այս մասին հայտնել Է Թուրքիայի նախագահ...
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը խոսել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտա...
Միքայել ու Բագրատ Սրբազանները նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոսի և հոգևորականի կարգավի...
Ադրբեջանից ստացվել է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության հավաստիացում․ Միրզոյան
«Ի սկզբանե, երբ մենք Ադրբեջանի հետ նախաձեռնում էինք խաղաղության պայմանագրի շուրջ քննարկում, ընկալում և պայմանավորվածությ...