Հայաստան–Ադրբեջան սահմանազատման գործընթացը դարձավ հաջողության պատմություն. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում 2025»-ի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաջողությունների պատմությունը սկսվել է 2024 թվականին՝ Տավուշի մարզում մեկնարկած սահմանազատման գործընթացով։ Նա հիշեցրել է, որ այդ ժամանակ գործընթացը բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք էր տվել, սակայն այժմ այն դիտարկվում է որպես դրական օրինակ։
«Այդ գործընթացը շատ բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք տվեց ՀՀ-ում։ Բայց պետք է ասեմ, որ ինչքան էլ այդ ընթացքում հեշտ չէր հանրությանը պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում և ինչու, այսօր տեղի ունեցածը մեզ համար հաջողության պատմություն է»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ պետական կառույցները կազմակերպում են այցելություններ սահմանազատված Կիրանց և հարակից տարածքներ՝ քաղաքացիական հասարակության, մտավորականության և քաղաքական գործիչների մասնակցությամբ։ Այդ այցերի նպատակը, ըստ նրա, խաղաղության օրակարգի իրական արդյունքները տեղում ցուցադրելն է։
Փաշինյանի խոսքով՝ 2024 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը վավերացվել է երկու երկրներում։ Վարչապետը ընդգծել է, որ դա երկու պետությունների միջև ստորագրված առաջին միջազգային փաստաթուղթն է, որն ունի իրավական ուժ։
Փաշինյանը նշել է, որ համաձայնագրում սահմանազատման հիմքում դրված է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, որով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհի կարևորագույն իրադարձությունը եղել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովը, որի արդյունքում ընդունվել է հռչակագիր և նախաստորագրվել է խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կողմ է հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի արագ կնքմանը
ՀԱՊԿ անդամ երկրները հռչակագրով աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը։Կրեմլի...
Արդյո՞ք Թուրքիան զենք գնելու է Մոսկվայից. մանրամասներ Էրդողանի և Շոլցի հանդիպումից
Թուրքիայում կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ermenihab...
Զելենսկին բացատրել է, թե ինչու չի ուզում սառեցնել հակամարտությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ապագայում Ռուսաստանի հետ հակամարտության սառեցման դեպքում այն անպա...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մ...