Նյու Յորքի ընտրական լարվածություն․ Թրամփը խոստանում է սահմանափակել ֆինանսավորումը, եթե հաղթի դեմոկրատ թեկնածուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կսահմանափակի Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե առաջիկա քաղաքապետի ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Զոհրան Մամդանին։ Այս մասին հանրապետական առաջնորդը գրել է իր սոցիալական ցանցի էջում։
Թրամփի խոսքով՝ Մամդանիի հաղթանակի դեպքում Նյու Յորքին կարող են տրամադրվել միայն «ամենաանհրաժեշտ նվազագույն» միջոցները։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ վերջին հարցումները ցույց են տալիս, որ Մամդանին այժմ առաջատար է Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյի նկատմամբ, ով մասնակցում է ընտրություններին որպես անկախ թեկնածու։ Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է Կուրտիս Սլիուան։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնական կայքում չի հրապարակվել Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգևատրում է տրվել. Դավիթ Խաժակյան
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է, որ...
Քերոբյանը՝ թուրքերի՝ ՀՀ-ում ձեռք բերած կապիտալի մասին
Էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀՀ տնտեսությունը միշտ բաց է եղել թուրքական ապրանքների համա...
Պուտինն ասել է, թե որն է Ռուսաստանի գլխավոր ուժը
Ժողովուրդների եղբայրությունը եղել և մնում է Ռուսաստանի գլխավոր հենարանն ու առավելությունը։Այս մասին Համաշխարհային երիտաս...
Ադրբեջանը պլանավորում էր շրջափակել Արցախը. պլանը տապալվեց. Վաղարշակ Հարությունյան
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ Ա...