Իրանում մահացել է երիտասարդը, որը այրել էր Խամենեիի խրտվիլակը
Իրանի Լորեստան նահանգի Ալիգուդարզ քաղաքում մահացած է հայտնաբերվել Օմիդ Սարլաք անունով երիտասարդը, որը վերջերս հրապարակել էր տեսանյութ, որտեղ այրում էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խրտվիլակը։
Իրանի ոստիկանությունը հայտարարել է, որ Սարլաքը ինքնասպան է եղել։ Սակայն նրա ընտանիքն ու մարդու իրավունքների պաշտպանները կասկածի տակ են դնում այս տարբերակը՝ կատարվածը անվանելով «պետական սպանություն»։
Ըստ հարազատների՝ իշխանությունները հրաժարվել են հանձնել երիտասարդի մարմինը՝ միաժամանակ փորձելով ճնշում գործադրել ընտանիքի վրա, որպեսզի նրանք հրապարակայնորեն հաստատեն ինքնասպանության վարկածը։
Ականատեսների խոսքով՝ Օմիդ Սարլաքի հուղարկավորության ընթացքում ներկաները վանկարկել են «Մահ բռնապետին» կարգախոսը։
Դեպքը նորից բարձրացրել է Իրանում քաղաքական հալածանքների և ազատ արտահայտվելու սահմանափակումների վերաբերյալ մտահոգությունները։





























