Փաշինյանն Էրդողանին հրավիրել է Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հետ վերջին հանդիպման ընթացքում նրան հրավիրել է մասնակցելու 2026 թվականի մայիսին Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Թուրքիայի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ նրան հրավիրել եմ 2026թ. մայիսին ՀՀ-ում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի»,– ասել է Փաշինյանը։
Գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում, և դրա շրջանակում քննարկվելու են Եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկրների համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր. «Փաստաթղթային դեռ չենք ուղարկել, բայց բանավոր հրավեր ենք ուղարկել Բաքվին և Անկարային ամենաբարձր մակարդակով մասնակցելու Երևանում 2026թ. մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստծո առաջ, ժողովրդի առաջ, պատմության առաջ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անում Արմավիրի մարզում։«Մենք բանակցությունները ստացել ենք փակուղի մտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրդողանը և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հանդիպել են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։ Այս մասին հայտնում է An...
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է, Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն
Միացյալ Նահանգները Իրանին պաշտոնապես մեղադրել է Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթ...
«Դա կլինի ԱՄՆ մեծագույն սխալը». Աբաս Արաղչի
«Եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, դա կլինի այդ երկրի՝ իր պատմության ընթացքում կատարած...