Դավթաշենում սպանվել է 33 ամյա բլոգեր

 Հոկտեմբերի 25-ին Դավիթաշենում սպանվել է 33-ամյա Շմավոն Աթոյանը, ով հայտնի էր որպես բլոգեր։ Տեղեկությունը հայտնում է «Իշխանություն» լրատվականը։


Հոկտեմբերի 25-ին Երևանի Դավթաշենում հնչել են կրակոցներ։ Ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում տեղի են ունեցել կրակոցներ, և կա վիրավոր քաղաքացի։


Մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանումը, հիվանդանոցից հաղորդվել է, որ նշված վայրից մեկ անձ «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորը մահացել է ժամը 02:50-ի սահմաններում՝ գիտակցության չգալով։


Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 33-ամյա Շմավոն Աթոյանն է։ Նա հայտնի էր որպես իշխանամետ բլոգեր և հանդիսանում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն տարածքային կառույցի անդամ։


Դեպքի բոլոր հանգամանքները քննության փուլում են։

Քաղաքականություն