Պատահարներ
Մեկ օրում 60 երկրաշարժ՝ Ռուսաստանում
Ofelya
Ռուսաստանի Կամչատկայի շրջանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 60 երկրաշարժ, որոնցից վեցը զգացվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկի բնակիչների կողմից։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 4 բալի։
Մասնագետները հայտնել են, որ տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը շարունակում է մնալ բարձր, իսկ արձանագրված ցնցումները կապված են հուլիսի 30-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետ՝ որպես հետցնցումներ։
Նրանց խոսքով՝ ներկայումս լուրջ ավերածություններ կամ վտանգավոր հետևանքներ չեն արձանագրվել։ Գեոֆիզիկական ծառայությունը շարունակում է մոնիտորինգը և հետևում է հետցնցումների հնարավոր զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0