3-ամյա Տիգրանի սպանության կասկածանքով կալանավորվեց հայրը
Ծափաթաղում 3-ամյա երեխայի առերևույթ սպանության գործով կասկածվողը կալանավորվել է: Auroranews.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոյեմբերի 3-ին պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում 3-ամյա երեխային խեղդամահ անելու միջոցով սպանել է նրա հայրը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ փորձաքննությամբ հաստատվել է, որ երեխայի մարմնի և գլխի հատվածներում առկա են եղել վնասվածքներ։ Նույն հաղորդագրությամբ կոմիտեն տեղեկացրել էր նաև, որ երեխայի հորը ձերբակալել են՝ սպանության կասկածանքով։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր՝ որպես անհետ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ին ոստիկանությունը տեղեկացրել էր, որ փրկարարները հայտնաբերել են երեխայի դին։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք. պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը հիվանդանոց է տեղափոխվել
Ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանի նախկին պատգամավորի տղայի՝ քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի և «Վրացական երա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թշնամու ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները»
Թշնամու ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները»։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հրապարակելով նաև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների դեպքից
Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի...
Կոտրել են «Նիսանի» ապակին և գողացել դրոնը․ ձերբակալվածը հայտնել է ևս 3 նման գողության մասին
Հոկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 6-ի ժամը 23.00-ից հոկտե...