Պապոյանն այցելել է տարեկան 1100 տոննա ձուկ արտադրող ընկերություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գնացել է ձկնաբուծական բնագավառի առաջատար ձեռնարկություններից մեկը։
Նախարարն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, որ ձկնաբուծարանը տարածվում է 6.5 հեկտարի վրա և ապահովում 60 աշխատատեղ։
«Այցելեցի «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ, որը ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Տարեկան արտադրական ծավալը կազմում է շուրջ 1 100 տոննա։ Աճեցվում են բելուգա, ստերլետ, սիբիրյան թառափ, ծիածանափայլ իշխան, կարմրախայտ և գեղարքունի տեսակի ձկներ։ ։ Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման և դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները։»
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Մոսկվա–Գյումրի չվերթը վայրէջքից առաջ երկար մանևրել է Հայաստանի երկնքում
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության՝ Մոսկվա–Գյումրի երթուղով կանոնավոր թռիչք իրականացնող օդանավը վայրէջքից առաջ մի քանի մա...
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ար...
Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը
Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների...