Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությունների հարկ կկիրառեն ամերիկյան ընկերությունների դեմ:
Դոնալդ Թրամփը նշել է, որ որոշ երկրներ չափազանց մոտ են նման քայլ կատարելուն։ Այդ որոշմանը դիմելու պարագայում տվյալ երկրներից ներկրվող ապրանքների համար կսահմանվի 100 տոկոս մաքսատուրք, ինչն էլ իր հերթին կփոխարինի այդ պետության հետ գործող առևտրային համաձայնագրերին:
Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախորդ շաբաթ հայտարարություն էր տարածել, որ չի զիջի ճնշումներին և չի չեղարկի թվային հարկը, որը սահմանված է ամերիկյան տեխնոլոգիական հսկաների նկատմամբ:
Նշենք, որ Ֆրանսիայում, Իսպանիայում, ինչպես նաև Իտալիայում գործող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների համար թվային ծառայությունների հարկը սահմանված է 3 տոկոս, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 2 տոկոս: Այս հարկատեսակը կիրառվում է ամերիկյան այնպիսի հսկա ընկերությունների դեմ, ինչպիսիք են Apple-ը, Google-ը, Meta-ն և Amazon-ը:
Հարկ է հիշեցնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության միջև առևտրային նոր համաձայնագիրը Եվրամիության խորհրդի կողմից պաշտոնական հաստատում է ստացել հունիսի 25-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ նախնական տվյալներով չեն լինի
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով 2026 թվականին ծիրանի արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ...
ՍԱՏՄ-ում քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը արագացնելու հնարավորությունը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում Ա...
Հայաստանից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. Գառնիկ Դանիելյան
Հունիսի 1-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել, ինչի մասին, հղում անելով...