Պապոյանը դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։
Գերատեսչության տարածած հաղորդագրությունից, նախարարը կարևորել է դեսպանությունների աջակցությունը՝ հայկական արտադրողների և ներմուծողների, խոշոր առևտրային ցանցերի ու դիստրիբյուտորների միջև գործարար կապերի ամրապնդման գործում։
Քննարկվել են հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում, լոգիստիկ և տարանցիկ ուղղությունների զարգացումը, B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության այլ ուղղություններ։
Հանդիպման ավարտին Գևորգ Պապոյանը պատասխանել է դեսպանների հարցերին, լսել նրանց առաջարկությունները առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում ներկայացվել են առցանց խաղային ոլորտի խստացման օրենսդրական փոփոխություններ
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը, կատարե...
ԱԷՄԳ-ն ակնկալում է առաջիկա շաբաթներին մուտք ստանալ Իրանի միջուկային օբյեկտներ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ գործակալությունը հույս ունի առա...
ՌԴ-ում վառելիքի մատակարարման խափանումները կարող են թանկացնել բեռնափոխադրումների սակագները
Ռուսաստանում վառելիքի մատակարարման խափանումները սկսել են ազդել ավտոբեռնափոխադրումների վրա, ինչի հետևանքով փոխադրողները զ...
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...