ԱԷՄԳ-ն ակնկալում է առաջիկա շաբաթներին մուտք ստանալ Իրանի միջուկային օբյեկտներ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ գործակալությունը հույս ունի առաջիկա շաբաթներին վերականգնել մուտքը Իրանի միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գրոսիի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է 60-օրյա ժամկետ՝ համապարփակ համաձայնագրի հասնելու համար։ Նա ընդգծել է, որ փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն միջուկային ծրագրին, այլև Օրմուզի նեղուցով նավարկության ազատությանը, հրադադարի և տարածքային ամբողջականության հետ կապված հարցերին։
«Եթե այդ ժամկետում հաջողվի հասնել վերջնական համաձայնության, ապա հնարավոր կլինի սկսել գործնական աշխատանքը, որը կներառի նաև Իրանի միջուկային օբյեկտներ մուտքը»,- նշել է Գրոսին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը սահմանափակել էր համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և հայտարարել, որ կազմակերպության ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։
Նախորդ տարի Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա ռազմական բախումներից հետո տարածաշրջանում լարվածությունը մեծացավ։ Հակամարտությանը միացան նաև ԱՄՆ-ն՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին, ինչից հետո Իրանը պատասխան հրթիռային հարված իրականացրեց Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։ Հետագայում կողմերը համաձայնեցին հրադադարի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում վառելիքի մատակարարման խափանումները կարող են թանկացնել բեռնափոխադրումների սակագները
Ռուսաստանում վառելիքի մատակարարման խափանումները սկսել են ազդել ավտոբեռնափոխադրումների վրա, ինչի հետևանքով փոխադրողները զ...
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Իրաքը սպառնում է լքել OPEC-ը` նավթի արդյունահանման սահմանաչափը չբարձրացնելու դեպքում
Իրաքը դիտարկում է OPEC-ից դուրս գալու հնարավորությունը, եթե կազմակերպությունը զգալիորեն չբարձրացնի երկրի նավթի արդյունահ...