ԱԺ-ում ներկայացվել են առցանց խաղային ոլորտի խստացման օրենսդրական փոփոխություններ
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը, կատարելագործել չլիցենզավորված խաղային կայքերի արգելափակման մեխանիզմները, սահմանափակել դրանց գովազդը, վերահսկել ֆինանսական հոսքերը և հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակել նման կայքերի հասանելիությունը։ Նախագծով նաև նախատեսվում է արգելել չլիցենզավորված խաղային գործունեության հետ կապված դրամական փոխանցումները բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով։
«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենսդրական ակտերում առաջարկվող փոփոխությունները միտված են առցանց խաղային ոլորտում վերահսկողության ուժեղացմանն ու գործող կարգավորումների արդյունավետության բարձրացմանը։
Վերջին տարիներին խաղային ծառայությունների շուկան զգալիորեն տեղափոխվել է առցանց հարթակներ և ինտերնետի միջոցով հասանելի են տեղական սպառողներին։
Չնայած գործող օրենսդրությամբ նախատեսված են լիցենզավորման, գովազդի սահմանափակման և վերահսկողության մեխանիզմներ, գործնականում դրանք լիարժեք արդյունավետ չեն առցանց միջավայրում։ Մասնավորապես, ներկայումս բավարար գործիքներ չկան չլիցենզավորված կայքերի հասանելիությունը սահմանափակելու, դրանց գովազդը կանխելու և ֆինանսական հոսքերը վերահսկելու համար։
Նախագծով առաջարկվում է վերացնել գործող կարգավորման բացերը և բարձրացնել պետական վերահսկողության արդյունավետությունը։ Դրա շրջանակում նախատեսվում է կատարելագործել չլիցենզավորված կայքերի արգելափակման մեխանիզմները, սահմանափակել դրանց գովազդը, խստացնել ֆինանսական հոսքերի վերահսկողությունը, հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակել նման կայքերի հասանելիությունը, ինչպես նաև արգելել խաղային գործունեության նպատակով դրամական փոխանցումների իրականացումը չլիցենզավորված հարթակների օգտին՝ առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով։
Առաջարկվող փոփոխությունների նպատակն է պաշտպանել լիցենզավորված խաղային շուկան, ապահովել հավասար մրցակցային պայմաններ և բարձրացնել պետական վերահսկողության արդյունավետությունը առցանց խաղային ոլորտում։
Փոփոխություններով հստակեցվում են ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն ու ընթացակարգերը։ Ֆինանսական հաստատությունների կողմից ստանդարտների պահպանման վերահսկողությունն այսուհետ կիրականացնի հարկային մարմինը, քանի որ տվյալների հավաքագրումն ու փոխանակումն իրականացվում են բացառապես հարկային նպատակներով։
Նախատեսվում է նաև պատասխանատվություն սահմանել այն անձանց համար, որոնք ֆինանսական հաստատություններին կներկայացնեն կեղծ, թերի կամ ոչ ամբողջական տեղեկություններ կամ չեն տրամադրի օրենքով պահանջվող տվյալները։
Փոփոխություններով նաև հստակեցվում են ֆինանսական հաշիվներին վերաբերող փաստաթղթերի և տվյալների պահպանման ու հաշվառման պահանջները։ Ընդհանուր առմամբ, ընդունված փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի արդյունավետությունը, ապահովել միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը և կատարելագործել հարկային վարչարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԷՄԳ-ն ակնկալում է առաջիկա շաբաթներին մուտք ստանալ Իրանի միջուկային օբյեկտներ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ գործակալությունը հույս ունի առա...
ՌԴ-ում վառելիքի մատակարարման խափանումները կարող են թանկացնել բեռնափոխադրումների սակագները
Ռուսաստանում վառելիքի մատակարարման խափանումները սկսել են ազդել ավտոբեռնափոխադրումների վրա, ինչի հետևանքով փոխադրողները զ...
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...