ՌԴ-ում վառելիքի մատակարարման խափանումները կարող են թանկացնել բեռնափոխադրումների սակագները
Ռուսաստանում վառելիքի մատակարարման խափանումները սկսել են ազդել ավտոբեռնափոխադրումների վրա, ինչի հետևանքով փոխադրողները զգուշացնում են հուլիսի 1-ից սակագների բարձրացման մասին, հայտնում է Կոմերսանտը։ Ամենամեծ խնդիրները գրանցում են երկրի հարավում, իսկ Չինաստանի ուղղությամբ նվազել են օրական անցած ճանապարհը, չվերթների հաճախականությունը և կանխատեսելիությունը, մինչդեռ լցակայաննդրում սպասելու ժամանակը հասնում է մի քանի օրվա։
Լոգիստիկ Sigma ընկերության տվյալներով՝ մի շարք փոխադրողներ հայտարարել են, որ սակագնները կբարձրանան 10%-ով հուլիսի 1-ից։
VIG Trans-ը հայտարարում է, որ ներքին փոխադրումների սակագները դեռևս համեմատաբար կայուն են, սակայն Սիբիրում, Ռուսաստանի հարավում և սահմանամերձ որոշ շրջաններում արդեն իսկ արձանագրվում են վառելիքի մատակարարման խափանումներ։
Բայթ Տրանզիտը նշում է, որ դժվարություննե առաջացել են Ղրիմում և հարավային մյուս շրջաններում։ Բեռնափոխադրումների ժամկետները կարող են երկարաձգվել՝ լցակայաններում մեծ հերթերի հետևանքով։
AKFA-ն տեղեկացնում է, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանի ուղղությամբ մեկ բեռնատարի փոխադրման արժեքը աճել է 50-70 հազար ռուբլով՝ 760-830 հազար ռուբլի բազային սակագնի համեմատ։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Իրաքը սպառնում է լքել OPEC-ը` նավթի արդյունահանման սահմանաչափը չբարձրացնելու դեպքում
Իրաքը դիտարկում է OPEC-ից դուրս գալու հնարավորությունը, եթե կազմակերպությունը զգալիորեն չբարձրացնի երկրի նավթի արդյունահ...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...