Տնտեսություն

ՌԴ արտահանումների հետ կապված բողոքներ չկան. Էդուարդ Հակոբյան

Ani S.
 ՌԴ արտահանումների հետ կապված բողոքներ չկան. Էդուարդ Հակոբյան

Այս պահին ՌԴ արտահանումների հետ կապված տնտեսվարողներից բողոքներ չկան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն:

Դիտարկմանը, թե  մամուլում տեղեկություններ կան, որ Հայաստանում գործող տնտեսվարողները ՌԴ արտահանումների հետ կապված խնդիրներ ունեն, Հակոբյանը պատասխանեց. «Այն, ինչի մասին խոսում են՝ նոր երևույթ չէ։ Մենք պարբերաբար նման իրավիճակներ ունենում ենք։ Օրինակ, անցած տարի տարբեր ապրանքների հետ կապված որոշակի խնդիրներ են եղել։ Հատկապես, Լարսը անցնելուց ապրանքները պետք է բավարարեն որոշակի ֆիտոսանիտարական պահանջներին, ու այդ պահանջները երբեմն խստացվում են, երբեմն թուլացվում են։ Մեր հորդորն այն է, որ մեր տնտեսվարողները հետևեն այդ պահանջներին»։

Ի պատասխան շրջանառվող լուրերին, թե «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի ապրանքների արտահանումն արգելել են՝ Հակոբյանը պատասխանեց, որ նման տեղեկություն առաջին անգամ է լսում, դեռ պետք է ուսումնասիրի:

Հարցին` արդյոք այդ ամենում քաղաղքական դրդապատճառներ չկան, Հակոբյանը պատասխանեց. «Ես քաղաքական դրդապատճառների մեջ չեմ մտնի, բայց բնական է, որ աշխարհում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում որոշակի երկրների վարած քաղաքականության մեջ։ Եթե ՌԴ վերահսկող մարմինները որոշակի հանձնարարական են ստանում և պետք է ժամանակ առ ժամանակ ինչ-որ խստացումներ անեն, ապա մեր տնտեսվարողներն էլ պետք է հետևեն կանոններին, քանի որ դա հնարավորություն է տալիս պետությանը նման իրավիճակում կանգնել իրենց մեջքին, որովհետև երբ լինում է իրավիճակ ու տնտեսվարողն է մեղավոր լինում, շատ դժվար է լինում բանակցել մեր գործընկերների հետ ու լուծում տալ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250