Նոր տվյալներ` գնաճի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5 %: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2026 թվականի առաջին եռամսյակում սպառողական գների ինդեքսը 4․2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշից։
Սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքի գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 6․8 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ գներն աճել են 1․8, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 7․8, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ՝ 7․2 տոկոսով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 0․1 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ նվազել են 0․7, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 0․3, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ՝ 0․1 տոկոսով։
Առողջապահության ոլորտում գներն այս տարվա առաջին երեք ամիսներին 4 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարտին՝ փետրվարի համեմատ աճել են 0․5, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 4․5, իսկ 2025-ի դեկտեմբերի համեմատ՝ 3․1 տոկոսով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետական պարտքը մեկ ամսվա ընթացքում աճել է. ԶԼՄ
ԱՄՆ պետական պարտքը Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկ ամսվա ընթացքում աճել է ավելի քան 295 միլիարդ դոլարով։ Այդ հա...
Տարածաշրջանում միայն Հայաստանն է կասկածում համագործակցությանը․ Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԿԵ կոնցեսիան երրորդ կողմին փոխանց...
Նավթի գնաճը կշարունակվի
Նավթի գները կարող են հասնել մեկ բարելի համար 200 դոլարի, եթե Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվի մինչև հունիս, և Հոր...
Ռուսաստանը նոր խստացումներ է սահմանել Հայաստանի համար
ՌԴ-ն հայտարարել է, որ Հայաստանից մատակարարվող արտադրանքի նկատմամբ սահմանվել են ավելի խիստ պահանջներ։ Հայաստանից Ռուսաստա...