Համասը պետք է զինաթափվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ի վերջո ստիպված կլինի զինաթափվել, հակառակ դեպքում կարող են ձեռնարկվել համապատասխան քայլեր դրա դեմ։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի լրագրող Շոն Հաննիթիին տված հարցազրույցում։


Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը հետևում է ոչ միայն ՀԱՄԱՍ-ի շուրջ զարգացումներին, այլ նաև «Հեզբոլլահի» և Լիբանանի իրավիճակին։ Նա նշել է, որ տարբեր սցենարներ են քննարկվում՝ կախված տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից։


ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ, իր խոսքով, 59 երկիր ստորագրել է համապատասխան համաձայնագիր և պատրաստակամություն է հայտնել աջակցել, եթե անհրաժեշտություն առաջանա գործողություններ ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ։ Թրամփը ընդգծել է, որ նման զարգացումները, իր գնահատմամբ, լիովին հնարավոր են։


Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, թե ՀԱՄԱՍ-ը, ըստ իր խոսքերի, համաձայնագիր է ստորագրել զինաթափվելու վերաբերյալ։ Մանրամասներ այդ հայտարարության վերաբերյալ նա չի ներկայացրել։

Քաղաքականություն