Ամռանը՝ սկսած ու ձախողված Սնուփ Դոգի համերգի գործը ավարտվեց Ջենիֆեր Լոպեսի համերգով․ վարչապետ
Մենք հետևողական աշխատեցինք այդ թեմայի վրա ու այս տարվա ամռանը՝ սկսած ու ձախողված Սնուփ Դոգի համերգի գործը ավարտվեց 3-րդ հանրապետության պատմության մեջ շոուբիզնեսի ոլորտի ամենամեծ իրադարձությամբ՝ Ջենիֆեր Լոպեսի համերգով, որը զբոսաշրջային թվերի վրա ունեցավ շատ էական նշանակություն:
Այս մասին 2026 թվականի կառավարության առաջին նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ 2024 թվականի Սնուփ Դոգի ձախողված համերգը 2025 թվականին փոխարինել են Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպելով:
«Դուք հիշում եք շատ հայտնի և սկանդալ հարուցած պատմությունը՝ կապված Սնուփ Դոգի երևանյան համերգի հետ: Նա հիրավիրվեց որոշակի պայմաններում և չեղարկվեց որոշակի պայմաններում: Բանը հասավ այնտեղ, որ դա՝ ինչ որ ժամանակ, մեր հարգարժան ըննդիմության համար հիմնական խոսույթի թեման էր, և «ՍնուփԴոգի համերգ» ասելով կարելի էր հասկանալ մեծ քաղաքական սկանդալ»:
Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը ընդծեց, որ իրենք ունեցել են ձախողումներ ու միշտ չէ, որ միջոցառումների կազմակերպումը իրենց մոտ ստացվել է՝ բայց այժմ հանրային մեծ բարձրորակ միջոցառումներ կազմակերպելու կարողություն են ձեռք բերել. «Այս ընթացքում եղել են դեպքեր, երբ մենք փորձել ենք պատշաճ որակի միջոցառումներ կազմակերպել ու միշտ չի, որ դա ստացվել է: Բայց ես արձանագրում եմ, որ միջոցառումերի մասին ռիլերը՝ որոնք հիմա լայն տարածում են գտնում, Հայաստանում որպես զբոսաշրջային ուղղություն՝ գրավչությունը էականորեն մեծացնում է»






























