Վիճաբանելիս բենզին է լցրել քաղաքացու վրա ու այրել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա և կրակայրիչով այրել։


Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը):


Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը։


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:


Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Քաղաքականություն